Ռեալը տարին ավարտեց դրական նոտայի վրա` Բենզեմայի դուբլի շնորհիվ հաղթելով Ատլետիկին🎥
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։
Հանդիպման մեկնարկում կողմերը պարզապես գոլային հրավառություն էին պատրաստել «Սան Մամես» մարզադաշտում հավաքված երկրպագուների համար և 10-րդ րոպեի դրությամբ խփել էին արդեն 3 գոլ։
Նախ 4-րդ րոպեին Կարիմ Բենզեման բացեց խաղի հաշիվը, ապա 7-րդ րոպեին ֆրանսիացի գոլահարը կրկնապատկեց «արքայական» ակումբի առավելությունը, իսկ 10-րդ րոպեի Օքսիան Սանչետը մեկ գոլ հետ բերեց բասկյան ակումբի համար։
Բուռն մեկնարկից հետո կողմերը հանդարտվեցին, իսկ հանդիպման ընթացքում երկու ակումբներն էլ լավ հնարավորություններ ունեին հաշվի մեջ նոր փոփոխություն մտցնելուն, սակայն այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին։
Այսպիսով, Կառլո Անչելոտիի թիմը հաղթեց 2:1 հաշվով «Ատլետիկին», վաստակեց 46 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Ատլետիկը» մնաց 24 միավորով և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Լա-լիգա, Կառլո Անչելոտի, Կարիմ-Բենզեմա, Ռեալ Մադրիդ