Փոխվել է Էլ կլասիկոյի մրցավարը
Ապրիլի 10-ին Լա լիգայի 30-րդ տուրում կկայանա հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Բարսելոնայի» դեմ։
Նախապես որոշված էր, որ հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է Անտոնիո Մատեու Լաոսը, սակայն նա մկանային վնասվածք է ստացել և չի կարողանալու սպասարկել հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Լաոսին կփոխարինի Խեսուս Խիլ Մանսանոն։
Հիշեցնենք, որ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին, որը հայկական հեռուստալիքներից ցուցադրելու է «Կենտրոնը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Մատեո Լաոս, Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Խեսուս Խիլ Մանսանո, Ռեալ Մադրիդ