Ռեալը պատրաստ է կլորիկ գումար վճարել Լայպցիգի կիսապաշտանի դիմաց
«Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոն, հնարավոր է, կարիերան շարունակի «Ռեալի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Transfermarkt-ը՝ հղում կատարելով Bild-ին, 22-ամյա իսպանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։
Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբը Օլմոյի տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել 40 մլն եվրո, սակայն, սպասվում է, որ «Լայպցիգը» չի վաճառի խաղացողին, ինչը կապված է Տիմո Վերների և Պատրիկ Շիկի հեռանալու հետ։
Դանի Օլմոն վերջին ձմեռային տրասնֆերային պատուհանի ընթացքում է համալրել գերմանական ակումբի շարքերը։ «ՌԲ»-ն նրա տրանսֆերի դիմաց 21 մլն եվրո վճարեց Զագրեբի «Դինամոյին»։
Հավելենք, որ Դանի Օլմոն համարվում է «Բարսելոնայի» մանկապատանեկան դպրոցի սան։
# Բարսելոնա, Դանի Օլմո, Դինամո Զագրեբ, Լայպցիգ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ