Ռեալը Չեմպիոնների լիգայի հայտացուցակում ընդգրկել է 6 դարպասապահի
Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մասնակցող բոլոր ակումբների հայտացուցակները։
«Ռեալ Մադրիդի» հայտացուցակում ընդգրկվել է միանգամից 6 դարպասապահ։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտավորել է Տիբո Կուրտուային, Անդրեյ Լունինին, Կեպա Արիսաբալագային, Դիեգո Պինեյրոյին, Ֆրան Գոնսալեսին, ինչպես նաև Լուկաս Կանիսարեսին։
«Պապա Կառլոյի» այս քայլը մեծ զարմանք է առաջացրել ԶԼՄ-ների մոտ, որոնք, կարծում են, որ իտալացի մասնագետն այդ քայլին դիմել է, որպեսզի դարպասապահի դիրքում մեծացնի մրցակցությունը։
Բացի դրանից իտալացի մասնագետը նպատակ ունի, որ երիտասարդ դարպասապահները փորձ հավաքեն։
Հավելոնք, որ Լուկաս Կանիսարեսը «Ռեալ Մադրիդի» երիտասարդական թիմի` «Կաստիլիայի» հիմնական դարպասապահն է, Դիեգո Պինեյրոն նրա փոխարինողը, իսկ Ֆրան Գոնսալեսը հանդես է գալիս «արքայական» ակումբի Մ-19 թիմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեյ-Լունին, Դիեգո Պինեյրո, Լուկաս Կանիսարես, Կառլո Անչելոտի, Կեպա Արիսաբալագա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա, Ֆրան Գոնսալես