Ռեալը շարունակում է նվերներ մատուցել?
Լա լիգայի 25-րդ տուրի շրջանակում մրցարային աղյուսակի միջնամասում գնտվող «Լևանտեն» սեփական հարկի տակ ընդունել էր չեմպիոնության համար պայքարող «Ռեալին»։ Խաղն ունեցավ անակնկալ ավարտ․ «արքայական» ակումը պարտվեց 1։0 հաշվով։
Ողջ խաղի ընթացքում «Ռեալը» վերահսկում էր խաղի ընթացքը, ուներ տարածքային լուրջ առավելություն, սակայն բանը չէր հասնում դարպասի գրավմանը։ Հանուն արդարության էլ նշենք, որ Զիդանի թիմի ստեղծած պահերն էլ իրենց մեջ իրական վտանգ չէին պարունակում։ Հիշատակման են արժանի միայն Կազեմիրոյի և Էդեն Ազարի դրվագները։ Առաջին դրվագում անկյունայինի խաղարկումից հետո տանտերերի դարպասապահ Այրտոն Ֆերնանդեսը անհաշվենկատ դուրս եկավ տեղից, իսկ Կազեմիրոյի գլխով կատարած հարվածից հետո գնդակը հրաշքով չհայտնվեց անպաշտպան մնացած դարպասը, իսկ Էդեն Ազարի դրվագում բելգիացին մեն-մենակ էր մնացել դարպասապահի դիմաց, սակայն Ազարի հարվածն ակնհայտ չստացվեց։
Պետք է նշենք նաև, որ չափազանց անհաջող հանդիպում անցկացրեց Կարիմ Բենզեման, ով մի շարք նպաստավոր դիրքերից անհասկանալի որոշումներ էր կայացնում։
Խաղի 78-րդ րոպեին «Լևանտեի» խաղացողներին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը, որոնք մինչև այդ ոչնչով աչքի չէին ընկել։ Ձախ եզրում գտնվող Խոսե Մորալեսը փոխանցում ստացավ դաշտի կենտրոնից, ով էլ տեսնելով, որ Տիբո Կուրտուան մի փոքր բաց է թողել մոտակա անկյունը, ձախ ոտքի անհավանական հարվածով գրավեց «արքայական» ակումբի դարպասը՝ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։
Խաղի մնացած հատվածում «սերուցքայինները» նետվեցին առաջ՝ փորձելով գոնե 1 միավոր փրկել, բայց երեկ նրանց օրը չէր։
Այպսիսով, «արքայական» ակումբը անչափ կարևոր 3 միավոր կորցրեց՝ չկարողանալով վերադառնալ առաջին հորիզոնական՝ իրենից 2 միավոր առաջ թողնելով «Բարսելոնային»։ «Ռեալն» ունի 53, իսկ «Բարսելոնան»՝ 55 միավոր։ «Լևանտեն» 32 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական։
# Բարսելոնա, Էդեն-Ազար, Լա-լիգա, Լևանտե, Խոսե Մորալես, Կազեմիրո, Կարիմ-Բենզեմա, Ռեալ Մադրիդ