Ռեալը շատ մոտ է Էնդրիկի տրանսֆերն ավարտին հասցնելուն
Բրազիլական «Պալմեյրասի» 16-ամյա հարձակցող Էնդրիկն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «արքայական» ակումբն այս գործարքի հարցում բավական հաջող բանակցություններ է վարում «Պալմեյրասի» հետ, որոնք վերջնական մտել են փուլ. կողմերը շատ մոտ են համաձայնության հասնելուն։
Աղբյուրի փոխանցմամբ` մադրիդյան ակումբն արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել 16-ամյա ֆուտբոլիստի հետ։
Սպասվում է, որ այս գործարքը «Ռեալի» համար կարժենա 72 մլն եվրո, որից 60-ն` Էնդրիկի հրաժարագինն է, իսկ 12-ը` տարբեր հավելավճարներ։
Նշվում է, որ «սերուցքայինները» մտադիր մինչև տարեվերջ ավարտին հասցնել այս գործարքը։
Ակնկալվում է, որ էնդրիկը պաշտոնապես «Ռեալի» ֆուտբոլիստ կդառնա 2024 թ. հուլիսի 1-ին, երբ արդեն կլինի չափահաս։
Ռոմանոն գրում է նաև, որ ՊՍԺ-ն դուրս է մնացել պատանի ֆուտբոլիստի համար մղվող պայքարից։
Բանն այն է, որ փարիզյան ակումբն էնդրիկի և «Պալմեյրասի» մեկ այլ ֆուտբոլիստի` 15-ամյա Էշտևաոյի դիմաց մասին առաջարկել է 93 մլն եվրո, սակայն բրազիլական ակումբը մերժել է այն։
Հիշեցնենք, որ Էնդրիկը վերջերս դարձել է բրազիլական Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։
Սույն թվականի հոկտեմբերի 26-ին «Ատլետիկո Պարանաենսեի» դեմ խաղում Էնդրիկը մրցակցի դարպասը գրավել է 16 տարեկան 3 ամսական և 4 օրական հասակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էնդրիկ, Էշտևաո, Պալմեյրաս, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո