Ռեալը Յովիչին փոխարինող է գտել Կաստիլիայից

Ռեալը Յովիչին փոխարինող է գտել Կաստիլիայից

17/01/2021 - 12:34

Ինչպես տեղեկացնում է As-ը, «Ռեալը» Լուկա Յովիչին փոխարինող է գտել «Կաստիլիայից», որի հարձակման առաջատար Հուգո Դուռոն շուտով կարող է տեղափոխվել հիմնական թիմ (ավելի վաղ հաղորդել էինք, որ սերբ ֆուտբոլիստը վարձակալության հիմունքներով վերադարձել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»)։

21-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի երիտասարդական հավաքականի անդամ է և «Ռեալ-Բ»-ի լավագուն ռմբարկու․ 3-րդ դիվիզիոնում անցկացրած 7 հադիպումներում հարձակվողը դարձել է 5 գոլի հեղինակ։

Հաղորդվում է, որ Յովիչին փոխարինող գտնելու նպատակով «արքայական» ակումբն ավելի շուտ Դուռոյին կտեղափոխի հիմնական թիմ, քան կգնի նոր ֆուտվոլիստ։

Հարձակվողի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Խետաֆեյին», սակայն պայմանագրում կա կետ, ըստ որի՝ «Սերուցքայինները» կարող են գնել ֆուտբոլիստին մրցաշրջանի ավարտից հետո։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023