Ռեալը մրցակիցներ չի ճանաչում` ջախջախելով Մալյորկային🎥

Ռեալը մրցակիցներ չի ճանաչում` ջախջախելով Մալյորկային🎥

23/09/2021 - 01:49

Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Մալյորկայի» դեմ։

«Արքայական» ակումբն որևէ շանս չտվեց մրցակցին` ջախջախելով 6:1 հաշվով։

Հանդիպման հերոսներ դարձան Մարկո Ասփնսիոն և Կարիմ Բենզեման, ովքեր դարձան համապատասխանաբար հեթ-տրիկի և դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Իսկոն։

Ֆրանսիացի հարձակվողը, բացի դուբլից, իր անվան դիմաց նաև երկու գոլային փոխանցում գրանցեց։

Նշենք, որ Բենզեման Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղում դարձել է արդեն 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ ու վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների և ասիստենտների ցուցակը։

«Մալյորկայի» կազմից էլ աչքի ընկավ Լի-Կան Ինը։

Այս հաղթանակից հետո Կառլո Անչելոտիի թիմը վաստակեց 16 միավոր, շրջանցեց «Ատլետւկոյին» ու վերադարձավ 1-ին հորիզոնական։

«Մալյորկան» մնաց նախապես վաստակած 8 միավորով և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023