Ռեալը հերթական բրազիլացի տաղանդին է գտել

Ռեալը հերթական բրազիլացի տաղանդին է գտել

27/12/2020 - 12:04

Բրազիլական «Գրեմիոյի» վինգեր Պեպե Կոսան, հնարավոր է, կարիերան շարունակի եվրոպական ակումբներից մեկում։

Ինչպես տեղեկացնում է  SporTV-ի լրագրող Անդրե Էրնանը, Պեպեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը», որը պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել 20 մլն եվրո։

Հաղորդվում է, որ անցնող շաբաթ «արքայական» ակումբի ներկայացուցիչները հետևել են Պեպեի խաղին, սակայն «Գրեմիոյի» փոխնախագահ Պաուլո Լուզը նշում է, որ ակումբը որևէ առաջարկ չի ստացել խաղացողի տրանսֆերի հարցում, իսկ «Ռեալի» հետաքրքրության մասին նա որևէ չգիտի։ Այդ մասին նա հայտնել է gauchazh.clicrbs.com.br-ին տված հարցազրույցի ժամանակ։

Նշվում է, որ բացի «Ռեալից», խաղացողին հետևում են նաև «Զենիթը», «Պորտուն» ու «Սևիլիան»։

Հավելենք, որ Պեպե Կոսան հիմնականում հանդես է գալիս ձախ վինգերի դիրքում, սակայն հաջողությամբ խաղում է նաև աջ եզրում։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը խաղացողին գնահատում է 9 մլն եվրո, իսկ 2020/21 մրցաշրջանի շրջանակում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Պեպեն Բրազիլիայի Մ-23 տարեկանների հավաքականի անդամ է, որի կազմում մասնակցել է 6 հանդիպման և խփել 3 գոլ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023