Ռեալը հետաքրքրված է մի շարք թոփ հարձակվողների ծառայություններով
«Ռեալ Մադրիդը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել նոր հարձակվողի։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչեկոտին հիացած է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի խաղով, սակայն իտալացի մասնագետը նախապատվությունը տալիս է Հարի Քեյնին («Տոտենհեմ»)։
Այդուհանդերձ, աղբյուրի փոխանցմամբ, վերոնշյալ ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերն իրականացնելը քիչ հավանական է, քանի որ «սերուցքայինները» մտադիր են շուկայում ավելի մատչելի տարբերակ փնտրել, որոնց թվում են Խոսելուն («Էսպանյոլ») և Ռոբերտո Ֆիրմինոն («Լիվերպուլ»)։
Վերջինս, առհասարակ, հուլիսի 1-ից հետո դառնալու է ազատ գործակալ։
Բացի նշված թեկնածուներից, «Ռեալը» տեղեկություններ է հավաքում նաև «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի մասին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լաուտարո Մարտինես, Խոսելու, Հարի Քեյն, Ռեալ Մադրիդ, Ռոբերտո-Ֆիրմինո, Վիկտոր Օսիմեն, տրանսֆերներ