Ռեալը համաձայնության է հասել Անչելոտիի հետ. հայտնի են մանրամասները

Ռեալը համաձայնության է հասել Անչելոտիի հետ. հայտնի են մանրամասները

01/06/2021 - 19:54

«Ռեալ Մադրիդի» նոր գլխավոր մարզիչը, ամենայն հավանականությամբ, կդառնա Կառլո Անչելոտին, ով ներմայումս մարզում է «Էվերտոնը»։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, իտալացի մասնագետն արդեն համաձայնության է հասել «արքայական» ակումբի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` 61-ամյա մասնագետը «Ռեալի» հետ կկնքի 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 1-ից։

Ռոմանոն գրում է նաև, որ Անչելոտիի գործակալներն այժմ բանակցում են «Էվերտոնի» հետ իտալացի մասնագետի գործող պայմանագիրը խզելու շուրջ։

հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին մադրիդյան ակումբի ղեկին աշխատելու փորձ արդեն ունի, որը մարզել է 2013-2015 թթ.։ Ակումբը նրա գլխավորությամբ 4 տիտղոս է նվաճել, այդ թվում` 2014 թվականին դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023