Ռեալը հաղթեց Վիլյառեալին` հավասարվելով Բարսելոնային 🎥

Ռեալը հաղթեց Վիլյառեալին` հավասարվելով Բարսելոնային 🎥

06/10/2024 - 00:57

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցեց «Վիլյառեալի» դեմ։

«Արքայական» ակումբը հանդիպման ընթացքում երկու դիպուկ հարված կատարեց և խփեց նույնքան գոլ` հաղթելով 2:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեց Ֆեդերիկո Վալվերդեի ու Վինիսիուսի խփած գոլերը։

Մադրիդյան գրանդը վաստակեց 21 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Ռեալը» հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբն ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը և հոկտեմբերի 6-ին մրցակցի դաշտում մրցելու է «Ալավեսի» դեմ։ «Դեղին սուզանավը» 17 միավորով երրորդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023