Ռեալը հաղթեց Խետաֆեին` կրկին դառնալով Լա լիգայի առաջատար🎥
Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. «արքայական» ակումբին հաղթանակ պարգևեց Էդեր Միլիտաոն, ով աչքի ընկավ արդեն 3-րդ րոպեին։
Այսպիսով, Կառլո Անչելոտիի թիմը հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 22 միավոր, շրջանցեց «Բարսելոնային»` դառնալով Լա լիգայի առաջատար։
Կատալոնական ակումբը, որն իր ակտիվում ունի 19 միավոր, ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը և հոկտեմբերի 9-ին մրցելու է «Սելտայի» դեմ։
«Խետաֆեն», 7 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդեր Միլիտաո, Լա-լիգա, Խետաֆե, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ