«Ռեալը» հաղթեց «Ժիրոնային»` հավասարվելով «Բարսելոնային» 🎥

«Ռեալը» հաղթեց «Ժիրոնային»` հավասարվելով «Բարսելոնային» 🎥

23/02/2025 - 21:07

Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում մրցեց «Ժիրոնայի» դեմ։

«Արքայական ակումբը» գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից աչքի ընկան Լուկա Մոդրիչն ու Վինիսիուսը։

Հաղթանակից հետո մադրիդյան գրանդը վաստակեց 54 միավոր և հավասարվեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնային»։ «Ռեալը» լրացուցիչ ցուցանիշներով երկրորդ է։ Երրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Ատլետիկոն» էլ հավաքել է 53 միավոր։ «Ժիրոնան» 12-րդն է և ունի 31 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023