Ռեալը հաղթեց Ալավեսին և կրճատեց միավորների տարբերությունը Բարսելոնայից🎥

Ռեալը հաղթեց Ալավեսին և կրճատեց միավորների տարբերությունը Բարսելոնայից🎥

25/09/2024 - 00:57

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային մարզադաշտում մրցեց «Ալավեսի» դեմ։

«Արքայական» ակումբը գոլառատ պայքարում հաղթեց 3:2 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն ուներ երեք գնդակի տարբերություն, սակայն խաղավերջում «Ալավեսը» կարողացավ երկու գնդակ հետ բերել, բայց ավելին անել չհաջողվեց։

Մադրիդյան գրանդից աչքի ընկան Լուկաս Վասկեսը, Կիլիան Մբապեն ու Ռոսրիգոն։ «Ալավեսից» գոլերը խփեցին Կառլոս Բենավիդեսը և Կիկե Գարսիան։

«Ռեալը» վաստակեց 17 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Սերուցքայիններն» այժմ մեկ միավորով են հետ մնում առաջնության առաջատար «Բարսելոնայից»։ «Բլաուգրանան» ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը և սեպտեմբերի 25-ին կընդունի «Խետաֆեին»։ «Ալավեսը» 10 միավորով 8-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023