Ռեալը կրկին չհաղթեց` միավորներ կորցնելով Լաս Պալմասի դեմ խաղում 🎥

Ռեալը կրկին չհաղթեց` միավորներ կորցնելով Լաս Պալմասի դեմ խաղում 🎥

30/08/2024 - 01:26

Իսպանական Լա լիգայի երրորդ տուրի վերջին խաղում Մադրիդի «Ռեալը» մրցակցի մարզադաշտում մրցեց «Լաս Պալմասի» դեմ։

Կարելի է ասել` անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «արքայական» ակումբը չկարողացավ հաղթանակ տանել. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

Խաղի հաշիվն արդեն 5-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Ալբերտո Մոլեյրոն, իսկ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին պարտությունից փրեկց Վինիսիուսը։ Բրազիլացի վինգերը 69-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։

«Ռեալը» 5 միավորով 4-րդ տեղում է։ Մադրիդյան գրանդը Լա լիգայի նոր մրցաշրջանում երեք խաղում տարել է միայն մեկ հաղթանակ։ «Լաս Պալմասը» վաստակեց 2 միավոր և բարձրացավ 16-րդ տեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023