Ռեալը երրորդ առաջարկն է կատարել Մբապեի տրանսֆերի համար
Ամառային տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել են հաշված ժամեր, սակայն «Ռեալ Մադրիդը» չի դադարում քայլեր ձեռնարկել` ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մապեին գնելու համար։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «արքայական» ակումբն օգոստոսի 31-ի առավոտյան արդեն երրորդ առաջարկն է կատարել ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերի համար։
Այս անգամ «սերուցքայիններն» առաջարկել են երաշխավորված 200 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` փարիզյան ակումբն այդ առաջարկի հետ կապված որևէ պատասխան չի տվել «Ռեալին»։ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայֆին ամեն ինչ անում է, որպեսզի իր թիմում պահի 22-ամյա հարձակվողին։
Հիշեցնենք, որ անցնող օրերին «Ռեալը» ևս երկու առաջարկ է կատարել խաղացողի տրանսֆերի համար` նախ 160 մլն, ապա` 170+10 մլն եվրոյի դիմաց, որոնք, ամենայն հավանականությամբ, մերժվել են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո