«Ռեալը» դժվարությամբ կոտրեց 9 հոգով մնացած «Սևիլիայի» դիմադրությունը 🎥
Իսպանիայի Լա լիգայի նախավերջին` 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում մրցեց «Սևիլիայի» դեմ։
«Արքայական» ակումբը դժվարությամբ կոտրեց 9 հոգով մնացած մրցակցի դիմադրությունն ու հաղթեց 2:0 հաշվով։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից 75-րդ րոպեին հաշիվը բացեց Կիլիան Մբապեն, իսկ 87-րդ րոպեին աչքի ընկավ Ջուդ Բելինգեմը։
Տանտերերից 12-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Լոյիկ Բադեն, իսկ 46-րդ րոպեին` Իսակ Ռոմերոն։ Վերջինը դաշտից հեռացվեց ընդմիջմանը փոխարինման դուրս գալուց վայրկյաններ անց թույլ տված կոպտագույն խախտման պատճառով։
«Ռեալը» վաստակեց 81 միավոր ու երկրորդ տեղում է, «Սևիլիան» 41 միավորով 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից