Ռեալը գրեթե համաձայնության է հասել Դևիսի հետ
«Բավարիայի» եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրրիդ» կազմում։
As-ը գրում է, որ «արքայական» ակումբն անձնական պայմանագրի հարցում գրեթե համաձայնության է հասել կանադացի ֆուտբոլիստի հետ։
Կողմերը այժմ պետք է վերջնական քննարկեն համաձայնագրի որոշ մանրամասներ, սակայն նրանք վատահ են, որ կհասնեն համաձայնության։
«Ռեալը» տրանսֆերի հարցում պետք է համաձայնության հասնի նաև «Բավարիայի» հետ։
Նշվում է, որ մյունխենյան ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 50 մլն եվրո, սակայն «սերուցքայինները» պատրաստ չեն վճարել այդքան։
«Ռեալը» գործարքի համար առավելագույնը պատրաստ է ներդնել 30 մլն եվրո։
Ավելի վաղ ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել է, որ մադրիդյան ակումբն ու Դևիսն անձնական պայմանագրի հարցում հասել են սկզբունքային համաձայնության։ Կանադացին «Ռեալ» տեղափոխվելուց հետո պայմանագիրը կնքելու է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Դևիսը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հունվարից` 184 խաղում խփելով 9 գոլ, կատարելով 28 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆոնսո Դևիս, Բավարիա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ