«Ռեալը» գոլառատ պայքարում հաղթեց «Սելտային» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում մրցեց «Սելտայի» դեմ։
«Արքայական» ակումբը վստահ տեսք ուներ ու Կիլիան Մբապեի դուբլի և Արդա Գյուլերի գոլի շնորհիվ հաղթում էր 3:0 հաշվով, սակայն հյուրերը կարողացան ապահովել հանդիպման բարդ ու լարված վերջաբանը։
Վիգոյից ժամանած հյուրերը 69-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեցին, իսկ 76-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեցին նվազագույնի. աչքի ընկան համապատասխանաբար Խավիեր Ռոդրգիեսը և Ուիլիոթ Սվեդբերգը։
Կառլես Խիրալդեսի գլխավորած թիմը խաղավերջում նաև շանսեր ունեցավ խաղը փրկելու, սակայն Տիբո Կուրտուան մի շարք դրվագներում փրկեց «Ռեալին» ու պահեց իր թիմի հաղթական հաշիվը։
Այսպիսով, մադրիդյան գրանդը 3:2 հաշվով հաղթեց և 75 միավորով երկրորդ տեղում է։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը շարունակում է 4 միավորով զիջել առաջատար «Բարսելոնային»։ «Ռեալն» ու կատալոնական ակումբը հաջորդ տուրում մայիսի 11-ին կմրցեն միմյանց դեմ։
«Սելտան» 46 միավորով 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից