Ռեալը, Բարսան ու Յուվեն, Սուպերլիգայի հետ կապված, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
«Յուվենտուսը», «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը» հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կապված Սուպերլիգայի հետ։
Հայտարարության մեջ շեշտը դրվում է Մադրիդի դատարանի կայացրած վճռի վրա, ըստ որի, ՈՒԵՖԱ-ն չի կարող որևէ պատժամիջոցներ կիրառել Սուպերլիգայի ակումբների նկատմամբ։
«Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Ռեալ Մադրիդը» գոհունակությամբ են ընդունել Մադրիդի դատարանի կայացրած վճիռը, որն ՈՒԵՖԱ-ին պարտադրել է դադարեցնել այն գործողությունները, որոնք ուղղված են լինելու Սուպերլիգայի հիմնադիր-ակումբների դեմ։
Ըստ այդ որոշման` ՈՒԵՖԱ-ն պարտավորվում է նաև կարգապահական վարույթներ չսկսել այն 9 ակումբների դեմ, որոնք արդեն դուրս են եկել Սուլերլիգայից։ն Այդ ամենը թույլ կտա խուսափել հետագա դատական գործընթացներից։
Դատարանն ընդունել է Սուպերլիգայի հիմնադիրների խնդրանքը, մերժել է ՈՒԵՖԱ-ի հայցը և հաստատել, որ եթե կազմակերպությունը չկատարի վերոնշյալ որոշումները, ապա կտուգանվի և կենթարկվի պատասխանատվության, իսկ տվյալ գործն այդ դեպքում կփոխանցվի Եվրամիության դատարան, որը կքննի ու կուսումնասկիրի ՈՒԵՖԱ-ի մենաշնորհը եվրոպական ֆուտբոլում։
«Մեր պարտքն է լուծել ֆուտբոլի առաջ ծառացած բոլոր լուրջ խնդիրները։ ՈՒԵՖԱ-ն իրեն ճանաչել է որպես օրենսդիր և ֆուտբոլային մրցաշարեր անցկացնելու իրավունք ունեցող միակ մարմին։ Այդ մենաշնորհային և հակասող դիրքորոշումը լուրջ վնաս է հասցնում ֆուտբոլին։
Ինչպես արդեն ապացուցվել է, եվրոպական ֆուտբոլի ֆինանսական վերահսկողությունը հավասարակշռված չէ և այն օգտագործվում է ոչ պատշաճ ձևով։ Այն ակումբները, որոնք մասնակցում են եվրոպական մրցաշարերին, պետք է դրանք կառավարելու իրավունք ունենան։
Մենք ուրախ ենք, որ այսուհետ այլևս չենք ենթարկվելու ՈՒԵՖԱ-ի սպառնալիքներին։ Մեր նպատակն է կառուցողական և համագործակցաբար շարունակել իրագործել Սուպերլիգայի գաղափարը` հույսը դնելով բոլոր շահագրգիռ կողմերի` երկրպագուների, ֆուտբոլիստների, մարզիչների, ակումբների, ազգային և միջազգային ֆեդերացիաների ներդրման վրա։
Մենք գիտակցում ենք, որ մեր գաղափարի որոշ տարրեր, հնարավոր է, փոփոխությունների ենքարկվեն, որոնք, իհարկե, պետք է իրագործել կոնսենսուսի և երկխոսության միջոցով։
Մենք վստահ ենք Սուպերլիգայի հաջողության հարցում, որը մշտապես պետք է համապատասխանի ԵՄ-ի օրենսդրությանը»,- նշված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեք ակումբների պաշտոնական կայքերում։
Հիշեցնենք, ոչ սույն թվականի ապրիլին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարեցին Սուպերլիգա ստեզծելու մասին, որի կազմում, բացի «Ռեալից», «Բարսելոնայից» ու «Յուվենտուսից», ընդգրկված էին նաև «Ատլետիկո Մադրիդը», «Միլանը», «Յուվենտուսը», «Ինտերը», «Արսենսլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը» և «Լիվերպուլը», որոնք, սակայն, արդեն դուրս են եկել մրցաշարի կազմից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Յուվենտուս, Ռեալ Մադրիդ, Սուպերլիգա