Ռեալը բարդ խաղում կամային հաղթանակ տոնեց Ալմերիայի դեմ խաղում 🎥
Իսպանական Լա լիգայի 1-ին տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ալմերիայի» դեմ։
Հանդիպումը, կարելի է ասել, շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ «Ալմերիան», Լարժի Ռամազանիի` 6-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ, բացեց հաշվը։
Բաց թողած գոլից հետո «արքայական» ակումբն ուներ տոտալ առավելություն` ստեղծելով բազմաթիվ գոլային պահեր, սակայն Կառլո Անչելոտիի թիմին ոչ մի կերպ չհաջողվեց նախքան ընդմիջման գնալը խփել պատասխան գնդակը։
Առաջին կեսում փայլեց տանտերերի դարպասապահ Ֆերնանդո Մարտինեսը` կատարելով 7 սեյվ։
Ամեն դեպքում, երկրորդ խաղակեսում «սերուցքայինները» կարողացան բեկել հանդիպման ընթացքը` 2:1 հաշվով տանելով կամային հաղթանակ։
«Ռեալին» հաղթանակ պարգևեցին Լուկաս Վասկեսի և Դավիդ Ալաբայի խփած գոլերը։
Հատկապես տպավորիչ ստացվեց ավստրիացի պաշտպանի գնդակը, ով մրցակցի դարպասը գրավեց տուգանայինից կատարած հարվածից հետո` դառնալով հիասքանչ գոլի հեղինակ։
Հատկանշական է, որ Ալաբան վայրկյաններ առաջ էր դուրս եկել փոխարինման և միանգամից շտապեց` տուգանային հարվածն իրացնելու։
Ի վերջո, «արքայական» ակումբը հաղթեց 2:1 հաշվով` նոր մեկնարկած առաջնությունում տոնելով առաջին հաղթանակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալմերիա, Դավիդ Ալաբա, Լա-լիգա, Լուկաս Վասկես, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ