«Ռեալը» աշխատանք է առաջարկել Կասիլյասին

«Ռեալը» աշխատանք է առաջարկել Կասիլյասին

22/12/2020 - 16:11

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը նշանակվել է «Արքայական ակումբի» ֆոնդի փոխտնօրենի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը։

«Կասիլյասը «Ռեալի» լեգենդն է։ Նա մեծ արժեք է ներկայացնում ակումբի համար․ համարվում է մեր պատմության լավագույն դարպասապահը։ Կասիլյասը սպորտային նվաճումների և մարդկային որակների համար արժանացել է բազմաթիվ պարգևների, ինչպիսիք են, օրինակ՝ արքայազն Աստուրիսկիի մրցանակը, Թագավորական շքանշանը, Թագավորական ոսկե մեդալը, Մադրիդ համայնքի ոսկե մեդալը։

«Ռեալը» հպարտ է, որ իր լավագույն ավագներից մեկը վերադառնում է տուն»,- գրված է ակումբի կայքում։

«Արքայական կումբի» կազմում անցկացրած 25 տարիների ընթացքում՝ Կասիլյասն արժանացել է 19 տիտղոսի։ Նա 3 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, 3 անգամ՝ աշխարհի ակումբային չեմպիոն, 2 անգամ՝ Եվրոպայի սուպերգավաթակիր, 5 անգամ՝ Լա լիգայի չեմպիոն, 4 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթակիր և 2 անգամ՝ Արքայական գավաթի հաղթող։

«Պորտուի» կազմում 2 անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, մեկական անգամ՝ գավաթակիր և սուպերգավաթակիր։

Իսպանիայի ազգային հավաքականում դարպասապահը մասնակցել է 167 խաղի՝ 1 անգամ դառնալով աշխարհի և 2 անգամ՝ Եվրոպայի չեմպիոն։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023