Ռայոլա․ «Պոգբան Սուլշերի սեփականությունը չէ»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան պատասխանել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի խոսքերին․
«Պոգբան ո՛չ իմ սեփականությունն է, ո՛չ էլ Սուլշերի։ Պոլ Պոգբան պատկանում է Պոլ Պոգբային։ Մեծ Բրիտանիայում կամ մեկ այլ տեղ վաղուց չկա մարդուն իշխելու իրավունք։
Հուսով եմ՝ Սուլշերը չի ակնարկում, որ Պոգբան իր գերին է»,- իտալացի գործակալի խոսքերը մեջբերում է Sky Sports-ի լրագրող Ռաբրիցո Ռոմանոն։
# ԱՊԼ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մինո Ռայոլա, Պոլ-Պոգբա, Օլե-Գունար-Սուլշեր