Սուլշեր․ «Պոբան ՄՅՈՒ-ի խաղացողն է, ոչ թե Ռայոլայինը»

Սուլշեր․ «Պոբան ՄՅՈՒ-ի խաղացողն է, ոչ թե Ռայոլայինը»

18/02/2020 - 13:05

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագան։

«Ես չեմ զրուցել Մինո Ռայոլայի հետ, և դա բացարձակ ճշմարտությունն է։ Այո՛, ես նաև չեմ զրուցել Պոգբայի հետ։ Սակայն, կարող եմ ասել, որ Պոլը «Յունայթեդի» խաղացողն է, ոչ թե Ռայոլայինը։

Իմ ֆուտբոլային կարիերայի վերջին շրջանում ես երկար ժամանակ վերականգնվում էի վնասվածքից և գիտեմ, թե դա ինչ է։ Պոգբան միանշանակ ցանկանում է խաղալ։ Նրա կարիերայում բարդ շրջան է, սակայն այս ամենը ֆուտբոլիստի կյանքից անբաժան է։

Պոլը գիտե, որ պետք է շատ աշխատի, որպեսզի վերադառնա իր լավագույն մարզավիճակին, քանի որ երկար ժամանակ բացակայել է։ Սա մեծ մարտահրավեր է նրա համար»,- նորվեգացի մասնագետի խոսքերը մեջբերում է France 24-ը՝ հղում կատարելով AFP գործակալությանը։

Հիշեցնենք, որ Պոգբան կոճի վնասվածքի պատճառով ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 8 հանդիպման, իսկ հունվարին նրան վիրահատելու անհրաժեշտություն առաջացավ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023