Ռայոլան պնդում է, որ Հալանդը տեղափոխվի Բարսելոնա
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի ապագան շարունակում է մնալ անորոշ։
Լրագրող Խոսե Ալվարեսը El Chiringuito TV-ի ուղիղ եթերում հայտնել է` ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է, որ իր հաճախորդը տեղափոխվի «Բարսելոնա» և նույնիսկ պնդում է, որ նա համալրի հենց կատալոնական ակումբի շարքերը։
Դրան հակառակ, ֆուտբոլիստի հայրը` Ալֆ-Ինգե Հականդը, ցանկանում է իր որդուն տեսնել «Ռեալ Մադրիդի» կազմում։
Հիշեցնենք` վերջերս հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» 21-ամյա ֆուտբոլիստին 5 տարվա պայմանագիր է առաջարկել, որի ընթացքում նա կվաստակի 195 մլն եվրո։
Ավելի վաղ հաղորդում էր նաև, որ «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին ու ակումբի խորհրդական Յորդի Կրոյֆը Մյունխենում հանդիպել են Էրլինգ Հալանդի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆ-Ինգե Հալանդ, Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Մինո Ռայոլա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ