Սթերլինգն ու Մարեզը, հնարավոր է, հայտնվեն ԱՊԼ-ն ներկայացնող մեկ այլ ակումբում
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը , հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «քաղաքաբնակները» ցանկանում են թարմացնել կազմը և պատրաստ են առաջարկներ լսել 26-ամյա անգլիացի ֆուտբոլիստի վերաբերյալ։
«Սիթիի» ղեկավարությունը հաշվի է առնում նաև այն փաստը, որ Սթերլինգը 2020/21 մրցաշրջանի վերջում կորցրել էր իր տեղը մանկունյական ակումբի մեկնարկային կազմում։
Բացի Սթերլինգից, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել նաև Ռիյադ Մարեզին, եթե խոշոր առաջարկ ստանա նրա վերաբերյալ։
Աղբյուրի փոխանցմամբ` երկու ֆուտբոլիստների ծառայություններով էլ հետաքրքրված է «Արսենալը», սակայն, նշվում է, որ այդ հավանական տրանսֆերները կբարդացնեն «զինագործների» ֆինանսական վիճակը, քանի որ ամուբը հաջորդ մրցաշրջանում չի մասնակցելու եվրագավաթային մրցաշարերին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սիթիում» վերակառուցում է սպասվում, որի շրջանակում ակումբը պատրաստ է վաճառել 4 ֆուտբոլիստների, որոնց թվում են նաև Մարեզն ու Սթերլինգը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Մանչեսթեր-Սիթի, Ռահիմ-Սթերլինգ, Ռիյադ Մարեզ, տրանսֆերներ