Ջոնսոնը պատրաստվում է «սահմանադրական ռումբ» կիրառել, որպեսզի խոչընդոտի Սուպերլիգային
Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի 19-ին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարեցին Սուպերլիգա ստեղծելու մասին, որոնց թվում են նաև անգլիական 6 թիմեր։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է կանխել անգլիական ակումբների մասնակցությունը Սուպերլիգային։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, Ջոնսոնն ապրիլի 20-ի առավոտյան հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Տոտենհեմի», «Լիվերպուլի», «Չելսիի» և «Արսենալի» երկրպագուների հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջոնսոնը երկրպագուներին խոստացել է ոչնչացնել Սուպերլիգան և թույլ չտալ, որպեսզի անգլիական ակումբները միանան դրան։
Բացի դրանից, նշվում է, որ Ջոնսոնը երկրպագուներին ասել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կընդունի «սահմանադարական ռումբ», որպեսզի խոչընդոտի Սուպերլիգայի իրագործումը։
Բացառված չէ, որ անգլիական ակումբների ֆուտբոլիստները, ովքեր մասնակցելու են Սուպերլիգային, զրկվեն աշխտանքային վիզայից։ Բրիտանիայի կառավարությունը նաև չի պատրաստվում Սուպերլիգայի հանդիպումների կազմակերպման համար տրամադրել ոստիկանության աշխատակիցներին։
Ջոնսոնի պաշտոնական ներկայացուցիչներից մեկը մեկնաբանել է այդ տեղեկատվությունը․
«Այժմ մենք դիրտակում ենք բոլոր հնարավոր տարբերակները։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի հասկանանք, թե հենց կառավարությունն ինչպես կարող է վարվել ստեղծված իրավիճակում։ Մենք ուղիղ պետք է խոսենք, ինչպես դա արեց այսօր վարչապետը Պրեմիեր լիգայի, Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի և այլոց հանդիպման ժամանակ»,- մեջբերում է The Athletic-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բորիս Ջոնսոն, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Սուպերլիգա, Տոտենհեմ