Պաշտոնական․ Տորինոն հեռացրեց Ջամպաոլոյին գլխավոր մարզչի պաշտոնից
Ինչպես տեղեկանում ենք «Տորինոյի» պաշտոնական կայքէջից ակումբը հեռացրեց Մարկո Ջամպաոլոյին գլխավոր մարզչի պաշտոնից։
Ակումբի ղեկավարությունը 53-ամյա մասնագետին հեռացնելու որոշում է կայացրել Ա սերիայի 18-րդ տուրում սեփական հարկի տակ «Սպեցիայի» դեմ խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղալուց հետո։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ խաղի 8-րդ րոպեից սկսած հյուրերը 10 հոգով էին խաղում։
Football Italia-ի տեղեկություններով, թուրինյան ակումբի նոր գլխավոր մարզիչը կարող է դառնալ Դավիդե Նիկոլան, ով մարզել է նաև «Ջենոան», «Կրոտոնեն» և մի շարք այլ ակումբներ։
Այս պահի դրությամբ «Տորինոն» Ա սերիայի շրջանակում 18 հանդիպումներից հետո վաստակել է 13 միավոր և հանգրվանել մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականում։
Հիշեցնենք, որ Մարկո Ջամպաոլոն «Տորինոյի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի օգոստոսին՝ ակումբի ղեկին աշխատելով ընդամենը 20 հանդիպում։
# Ա-սերիա, Դավիդե Նիկոլա, Մարկո Ջամպաոլո, Սպեցիա, Տորինո