Լեսթերը չկարողացավ կոտրել համառ մրցակցի դիմադրությունը 🎥
Շարունակվում է անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրը, որի շրջանակում «Վուլվերհեմպտոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Լեսթերին»։
Ասել, որ կողմերից որևէ մեկն ընգծված առավոլություն ուներ մյուսի նկատմամբ, ճիշտ չի լինի։ Գնդակին տիրելու և վտանգավոր գրոհներ կազմակերպելու առումով խաղադաշտում գրեթե հավասարություն էր տիրում։
Ողջ խաղի ընթացքում հետախուզական պայքար էր ընթանում խաղադաշտում` երբեմն փոխնիփոխ վտանգավոր գրոհներով։
Երկու ակումբներին էլ չէր հաջողվում գրոհներն ավարտել վտանգավոր հարվածներով, քանզի ողջ խաղի ընթացքում թիմերը փոխանակվեցին ընդամենը մեկական դիպուկ հարվածով, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց։
«Վուլվերհեմպտոնն» ու «Լեսթերը» խաղն ավարտեղին նույն հաշվով, որով մեկնարկել էին․ խաղն ավարտվեց 0։0 հաշվով։
Այս արդյունքից հետո «աղվեսներն» իրենց միավորները հասցրին 43-ի և այս պահին զբաղեցնում են պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։
Նունու Էսպիրիտու Սանտուի սաները վաստակեցին 27 միավոր և զբաղցենում են 14-րդ հորիզոնականը։
# Լեսթեր, Նունու Էսպիրիտու Սանտու, Պրեմիեր-լիգա, Վուլվերհեմփթոն