Պրեմիեր լիգայի փետրվարի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը
Միկել Արտետան («Արսենալ») և Ռասմուս Հոյլունդը («Մանչեսթեր Յունայթեդ») ճանաչվել են Պրեմիեր լիգայի փետրվարի` համապատասխանաբար լավագույն մարզիչ և լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։
«Արսենալը» Միկել Արտետայի գլխավորությամբ փետրվարին հաղթել է անցկացրած բոլոր 4 խաղերում` մրցակիցների դարպասն ուղարկելով 17 գնդակ։
Իսպանացի մասնագետը կարիերայում 7-րդ անգամ է ճանաչվել Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ։
Արտետայից շատ միայն 7 մասնագետ է ավելի շատ ճանաչվել Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ։
Այդ ցուցանիշով առաջատարը Սըր Ալեքս Ֆերգյուսոնն է (27), ում հաջորդում են Արսեն Վենգերը (15), Պեպ Գվարդիոլան (11), Դևիդ Մոյեսը (10), Յուրգեն Կլոպը (10), Մարտին Օ’Նիլը (8), Հարի Ռեդնապը (8) և Ռաֆա Բենիտեսը (7)։
Ինչ վերաբերում է Ռասմուս Հոյլունդին, դանիացի հարձակվողը փետրվարին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 4 խաղում խփել է 5 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Մանչեսթեր Յունայթեդ, Միկել Արտետա, Ռասմուս Հոյլունդ