Պրեմիեր լիգայից երեք ակումբ նվաճեց ՉԼ ուղեգիր 🎥

Պրեմիեր լիգայից երեք ակումբ նվաճեց ՉԼ ուղեգիր 🎥

25/05/2025 - 22:18

Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացել են վերջին` 38-րդ տուրի հանդիպումները։

«Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում Էրլինգ Հոլանդի ու Իլկայ Գյունդողանի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել է «Ֆուլհեմին», 71 միավորով գրավել երրորդն տեղն ու նվաճել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։

«Չելսին» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Նոթինգեմ Ֆորեսթին»։ «Ազնվականներից» 50-րդ րոպեին հաղթական գոլը խփել է Լիվայ Քոլվիլը։

Էնցո Մարեսկայի գլխավորած թիմն առաջնությունն ավարտել է 69 միավորով ու գրավել չորրորդ տեղը. «Չելսին» երկու տարի անց վերադարձավ եվրագավաթային ամենահեղինակավոր մրցաշար և կխաղա լիգայի փուլում։

«Նյուքասլը» սեփական դաշտում 0:1 հաշվով անակնկալ պարտություն է կրել «Էվերթոնից»։ Չնայած դրան` «կաչաղակները» 66 միավորով գրավել են 5-րդ տեղը և դարձել են Անգլիայից վերջին ակումբը, որը նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Մրցակցի սայթաքումից չի կարացել օգտվել նույնքան միավորով 6-րդ տեղը զբաղեցրած «Ասթոն Վիլան», որը վերջին տուրում 0:2 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։

Այսպիսով, հաջորդ մրցաշրջանում Անգլիայից Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում հանդես կգան չեմպիոն «Լիվերպուլը», փոխչեմպիոն «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Նյուքասլը», ինչպես նաև Եվրոպա լիգայի հաղթող «Տոտենհեմը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

«Ֆուլհեմ» – «Ման. Սիթի»` 0:2

«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Չելսի»` 0:1

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023