ՊՍԺ-ն սահմանել է Խավի Սիմոնսի հրաժարագինը
ՊՍԺ-ն սահմանել է ակումբի կիսապաշտպան Խավի Սիմոնսի հրաժարագինն ու նրա տրանսֆերը պատրաստ է վաճառել 90 մլն եվրոյով, հայտնում է L’Équipe-ը։
Ըստ աղբյուրի` 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետարքրված են Մյունխենի «Բավարիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Նիդերլանդցի ֆուտբոլիստին ձեռք բերելուն այժմ ամենամոտը մյունխենյան ակումբն է, որն այդ հարցում հստակ քայլեր է ձեռնարկել։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Սիմոնսը, ամենայն հավանականությամբ, վարձավճարով է հեռանալու ՊՍԺ-ից։
Ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է «Լայպցիգիում» և 43 խաղում դարձել է 10 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ։ Նա 2022/23 մրցաշրջանում էլ նույն հիմունքներով հանդես է եկել հայրենիքում` Էյնդհովենի ՊՍՎ-ում, որի կազմում 48 խաղում խփել է 22 գոլ, կատարել 12 արդյունավետ փոխանցում։
Սիմոնսը 2010-2018 թթ. եղել է «Բարսելոնայի» մանկապատանեկան դպրոցի սան, որտեղից տեղափոխվել է ՊՍԺ։ Կիսապաշտպանը փարիզյան ակումբի հիմնական թիմում դաշտ է դուրս եկել 11 անգամ ու կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լայպցիգ, Խավի Սիմոնս, Մանչեսթեր Յունայթեդ, ՊՍԺ, ՊՍՎ, տրանսֆերներ