ՊՍԺ-ն պատրաստ է անհավանական գումար վճարել` Յամալին ձեռք բերելու համար
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը, հնարավոր է, կարիերան շարունակի ՊՍԺ-ի կազմում։
Marca-ն գրում է, որ փարիզյան ակումբը 16-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Կիլիան Մբապեի փոխարինող։ Ֆրանսիացի հարձակվողը, ամենայն հավանակությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Պարի Սեն-Ժերմենից»։
Աղբյուրի փոխանցմամբ` ՊՍԺ-ն պատրաստ է պատանի աստղի դիմաց «բլաուգրանային» վճարել 200 մլն եվրո։
Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշն օրեր առաջ հանդիպել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել Յամալի հավանական տեղափոխության հարցը։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» չի պատրատսվում վաճառել Յամալին, քանի որ նրան համարում է ակումբի ապագան։
Վինգերը 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լամին Յամալ, ՊՍԺ, տրանսֆերներ