ՊՍԺ-ն, հնարավոր է, ևս մեկ լուրջ կորուստով մոտենա Բավարիայի դեմ խաղին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում ՊՍԺ փետրվարի 15-ին հյուրընկալվելիս կմրցի «Բավարիայի» դեմ:
Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ն, այդ հանդիպմանը Լեո Մեսսիի մասնակցությունը հարցականի տակ է, ով Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչում կայացած «Մարսելի» դեմ խաղում (1:2) ազդրի հետին հատվածի վնասվածք է ստացել:
Աղբյուրի փոխանցմամ՝ արգենտինացի ֆուտբոլիստը միանշանակ բաց է թողնելու փետրվարի 11-ին Լիգա 1-ի 23-րդ տուրում կայանալիք «Մոնակոյի» դեմ հանդիպումը:
Հատկանշական է, որ «Պարի Սեն-Ժերմենի» մարզչական շտաբն ու ղեկավարությունը լավատեսորեն են տրամադրված Մեսսիի՝ «Բավարիայի» դեմ հանդիպման մասնակցության վերաբերյալ:
Հավելենք, որ ՊՍԺ-ն «Բավարիայի» դեմ հանդիպմանն արդեն մոտենում է լուրջ կորուստով. վնասվածքի պատճառով այդ խաղը բաց կթողնի Կիլիան Մբապեն:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լեո Մեսսի, Կիլիան-Մբապե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ