ՊՍԺ-ն կվարձակալի Էվերտոնի հարձակվողին
«Էվերտոնի» հարձակվող Մոյզե Կինը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ին։ Նա, ըստ երևությին, փոխարինելու է «Բավարիա» տեղափոխվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգին, ով արդեն պայմանագիր է համաձայնեցրել մյունխենյան ակումբի հետ։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանո, փարիզյան ակումբը 20-ամյա հարձակվողին վարձակելելու է։ Ֆուտբոլիստը հոկտեմբերի 5-ին կմեկնի Փարիզ, որպեսզի բուժզննում անցնի և դառնա «Պարի Սեն-Ժերմենի» ֆուտբոլիստ։ Հայտնի է նաև, որ Կինի աշխատավարձը վճարելու է ոչ թե ֆրանսիական ակումբը, այլ «Էվերտոնը»։
Մոյզե Կինը 2019 թվականի ամռանը 27 մլն եվրոյի դիմաց «Յուվենտուսից» տեղափոխվեց «Էվերտոն», սակայն այդպես էլ չի հարմարվում անգլիական ֆուտբոլին։ Իտալացի հարձակվողը մերսիսայդյան ակումբի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով ընդամենը 4 գոլի հեղինակ։
# Էվերտոն, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, Մոյզե Կին, Մոյզե-Կին, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո