ՊՍԺ-ն դիտարկում է Զիդանին հրավիրելու տարբերակը
«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, հնարավոր է, շուտով կրկին աշախատանքի անցնի։
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, ՊՍԺ-ն մտադիր է հրավիրել Զիդանին, եթե ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրաժարական տա կամ էլ հեռացվի զբաղեցրած պաշտոնից։
Աղբյուրի փոխանցմամբ` Զիդանը, սակայն, ներկա պահին «Փարիզի» հանար պահեստային տարբերակ է։
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանի վերջին աշխատավայրը եղել է «Ռեալ Մադրիդը», որտեղից հեռացել է 2021 թ. մայիսին։
Նշենք, որ Մաուրիսիո Պոչետինոյի` «Պարի Սեն-Ժերմենից» հեռացման մասին լուրերը հատկապես հաճախակիացան Լիգա 1-ի 6-րդ տուրի շրջանակում «Լիոնի» դեմ կայաղած խաղի (2:1) ընթացքում Լեո Մեսսիի հետ դրվագից հետո։
Այդ հանդիպման 76-րդ րոպեին Պոչետինոն փոխարինեց Մեսսիին, սակայն փոխարինման պահին արգենտինացի ֆուտբոլիստը հրաժարվեց սեղմել ՊՍԺ-ի գլխավոր մարզչի ձեռքը, ինչը լուրջ քննարկումների առիթ դարձավ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զինեդին-Զիդան, Լեո Մեսսի, Մաուրիսիո-Պոչետինո, ՊՍԺ, տրանսֆերներ