ՊՍԺ նախագահ. «Լեոն ֆուտբոլը վերածել է կախարդանքի»
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին ու Լեո Մեսսին «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մամուլի ասուլիս են տվել։
Սկզբում խոսել է փարիզյան ակումբի նախագահը` ներկայացնելով արգենտինացի ֆուտբոլիստին` որպես «Պարի Սեն-Ժերմենի» ֆուտբոլիստ.
«Շատ ուրախ եմ ներկայացնել Լեո Մեսսին` որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ։ Սա պատմական օր է ինչպես մեր թիմի, այնպես էլ համաշխարհային ֆուտբոլի համար։ Ֆանտաստիկ պահ է։
Բոլորը գիտեն, որ Լեոն ֆուտբոլը վերածել է կախարդանքի։ Նա ծնվել է, որպեսզի հաղթի, ինչը ոգեշնչում է աշխարհում բոլոր երկրպագուներին։
Հիշում եմ, թե 10 տարի առաջ ինչպես մենք եկանք ՊՍԺ։ Մարդիկ հարցնում էին` ինչ պետք է մենք անենք և այժմ հպարտանում են, թե որտեղ ենք գտնվում։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լեոյին, նրա կնոջը, հայրիկին` Խորխեին, և այն մարդկանց, ովքեր այս տեղափոխությունն իրականություն դարձրին»,- նշել է 47-ամյա ֆունկցիոները, ում խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Լեո Մեսսին պաշտոնապես դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Նասեր Ալ-Հելայֆի, ՊՍԺ, տրանսֆերներ