ՊՍԺ-ի ֆուտբոլիստները ծաղրել են Էրլինգ Հալանդին?
Ինչպես գիտեք, ՊՍԺ-ն 2։0 հաշվով առավելության հասնելով «Բորուսիայի» նկատմամբ՝ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։
Խաղից անմիջապես հետո փարիզյան ակումբի ֆուտբոլիստները հաղթանակը հետաքրքիր կերպ են նշել՝ ծաղրելով Էրլինգ Հալանդին։ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները խոտածածկին նստել են այն նույն դիրքով, ինչ Էրլինգ Հալանդը նշում է իր գոլերը․․․
Նույնը շարունակվել է նաև արդեն հանդերձարանում։ Հանդերձարանում Կիլիան Մբապեն Instagram-ի իր էջով ուղիղ եթերով կրկնել է Հալանդի ժեստը, որին միացել են նաև թիմակիցները։
Այս ամենը սկսվել էր Նեյմարի գոլի տոնումից հետո, երբ 28-րդ րոպեին բրազիլացի խաղացողն իր գոլը նշեց Հալանդի ոճով։
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Կիլիան-Մբապե, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ