ՊՍԺ-ի ֆուտբոլիստները Լայպցիգի դեմ խաղից առաջ մնացել են վերելակի մեջ🎥

ՊՍԺ-ի ֆուտբոլիստները Լայպցիգի դեմ խաղից առաջ մնացել են վերելակի մեջ🎥

04/11/2020 - 15:38

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելու են «Լայպցիգին»։

Փարիզյան ակումբի ֆուտբոլիստները Լայպցիգի հյուրանոցներից մեկում, որտեղ հանգրվանել են, հայտնվել են տհաճ իրադրությունում։ Բանն այն է, որ ակումբի ֆուտբոլիստների մի մասը երկար ժամանակ վերելակի անսարքության պատճառով մնացել են դրա մեջ։ Այդ մասին տեղեկանում ենք ակումբի եզրային պաշտպան Լայվին Կուրզավայի սոցցանցերի օգտահաշիվներում հրապարակաված տեսանյութից։

Վերելակի մեջ մնացել էին Կուրզավան, Լեանդրո Պարեդեսը, Անխել դի Մարիան, Մարկինիոսը, Բանդիուգու Ֆադիգան, Աբու Դիալոն, Իդրիսա Գեյեն, Մոյզե Կենը, Կոլին Դագբան, ինչպես նաև Կայս Ռուիս-Ատիլը։

Հայտնի է, որ «Պարի-Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին վախենում է վերելակներից և նա նույնպես եղել է այդ ֆուտբոլիստների շարքում, ովքեր մնացել էին վերելակում։

Նշվում է, որ ֆուտբոլիստները մոտ 1 ժամ մնացել են վերելակում մինչև հյուրանոցի փրկարարները հանել են նրանց այնտեղից։

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023