Հայտնի են դարձել Նեյմարի վնասվածքի մանրամասները. նա բաց կթողնի Բարսայի դեմ հանդիպումը

Հայտնի են դարձել Նեյմարի վնասվածքի մանրամասները. նա բաց կթողնի Բարսայի դեմ հանդիպումը

11/02/2021 - 20:09

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակչի «Կանի» դեմ խաղում (1:0)

L’Equipe պարբերականը, հղում անելով բրազիլացու շրջապատին, հայտնում է, որ ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել, ինչը նրա թույլ չի տա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը։

Հավելենք, որ 29-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը հաստատել է նաև փարիզյան ակումբը։ ՊՍԺ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Նեյմարը վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը 4 շաբաթ։

Դեռևս հայտնի չէ՝ կվերականգնվի Նեյմարը կատալոնական ակումբի դեմ պատասխան հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա մարտի 10-ին, թե՝ ոչ։

Կողմերի միջև առաջին հանդիպումը կկայանա փոտրվարի 17-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին «Նոու Կամպ» մարզադաշտում։

Ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում բոլոր խաղերի հաշվարկով Նեյմարը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հայնել էինք, որ վնասվածքի պատճառով «Բարսելոնայի» դեմ հանդիպումը բաց կթողնի նաև Անխել դի Մարիան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023