ՊՍԺ-ն լուրջ կորուստ ունի Բարսելոնայի դեմ խաղից առաջ

ՊՍԺ-ն լուրջ կորուստ ունի Բարսելոնայի դեմ խաղից առաջ

10/02/2021 - 00:24

Փետրվարի 16-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության փլեյ-օֆֆ փուլը։

Մրցաշարի 1/8 եզրափակիչ առաջին դիմակայություններից մեկի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի ՊՍԺ-ի դեմ։

Այդ հանդիպմանը փարիզյան ակումբը մոտենում է լուրջ կորուստով։ Բանն այն է, որ փետրվարի 8-ին Լիգա 1-ի 24-րդ տուրի շրջանակում կայացած «Մարսել» 0։2 ՊՍԺ հանդիպման առաջին խաղակեսում Անխել դի Մարիան վնասվածք ստացավ և 10-րդ րոպեին փոխարինվեց՝ խաղադաշտում տեղը զիջելով Պաբլո Սարաբիային։

Փետրվարի 9-ին «Փարիզի» պաշտոնական կայքը հաստատեց, որ արգենտինացի ֆուտբոլիստը աջ ազդրի վնասվածք է ստացել։

«Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նույնպես հաստատել է, որ 32-ամյա ֆուտբոլիստը վնասվածք ունի և բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ կայանալիք առաջին խաղը․

«Այո՛, Անխելի հարցը փակված է․ նա բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը։

Դի Մարիայի բացակայությունը մեզ չի ստիպի հրաժարվել մեր խաղային գաղափարներից։ Մենք կգտնենք ամենալավ լուծումը։

Արգենտինացի ֆուբտոլիստը վնասել է երկգլխանի մկանը։ Մոտ մեկ շաբաթ անց հստակ կարող ենք ասել, թե որքան ժամանակ կպահանջվի նրա ապաքինման համար»,- Պոչետինոյի խոսքերը մեջբերում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը։

Անխել դի Մարիան ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023