Պաշտոնական. Դանի Օլմոն` Բարսելոնայի ֆուտբոլիստ
Գերմանական «Լայպիցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն տեղափոխվել է «Բարսելոնա»։ «Բլաուգրանայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2030 թ. հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի հրաժարագինը լինելու է 500 մլն եվրո։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` կատալոնոկան ակումբը տրանսֆերի դիմաց «ցլերին» վճարել է 55 մլն եվրո։ Գործարքում ներառված են նաև 7 մլն եվրոյի տարբեր հավելավճարներ։
Դանի Օլմոն «Բարսելոնայի» մանկապատանեկան դպրոցի սան է, որի համակարգում հանդես է եկել 2007-2014 թթ., ինչից հետո տեղափոխվել է Զագրեբի «Դինամո»։
Իսպանացի ֆուտբոլիստը 2020 թ. հունվարից պաշտպանում էր «Լայպցիգի» գույները, որի կազմում 148 խաղում խփել է 29 գոլ, կատարել 34 ասիստ։
Օլմոն վերջերս Իսպանիայի հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Նա Եվրո-2024-ում մասնակցեց 6 հանդիպման` դառնալով 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա դարձավ մրցաշարի լավագույն 6 ռմբարկուներից մեկը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի կողմից ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դանի Օլմո, Լայպցիգ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո