Պորտուգալիայի նախագահը հետմահու պարգևատրել է Ժոտային ու Ժորժե Կոշտային

Պորտուգալիայի նախագահը հետմահու պարգևատրել է Ժոտային ու Ժորժե Կոշտային

03/09/2025 - 21:28

Դիոգու Ժոտան և Ժորժե Կոշտան հետմահու պարգևատրվել են, հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան նախկին ֆուտբոլիստներին շնորհել է «Արժանիքի շքանշանի կոմանդորի» բարձրագույն կոչում։ Մրցանակները հանձվնել է նրանց ամենամոտ հարազատներին։

Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն էլ Ժոտային և Կոշտային շնորհել է «Սպորտային վաստակի համար» պատվո նշան։

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դիեգու Ժոտան և նրա եղբայր Անդրե Սիլվան, որը նույնպես ֆուտբոլիստ էր, հուլիսի 3-ին մահացել են Իսպանիայում տեղի ունեցած ավտովթարից։

«Պորտուի» նախկին պաշտպան Ժորժե Կոշտան էլ օգոստոսի 3-ին մահացել է սրտի կաթվածից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023