Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակում փոփոխություն է եղել
Պորտուգալիայի ազգային հավաքականի՝ ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակում փոփոխություն է եղել, հայտնում է A Bola-ն:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոտը մկանային վնասվածք է ստացել՝ դուրս մնալով հավաքականի հայտացուցակից: Նրա փոխարեն հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտավորել է «Լացիոյի» ֆուտբոլիստ Նունու Տավարեշին:
Պորտուգալիայի հավաքականն ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրում սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի Հայաստանի թիմի դեմ:
«Սելեսաոն» սեպտեմբերի 9-ին Բուդապեշտում կհանդիպի Հունգարիայի հավաքականին:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Դիեգու Դալոտ, Լացիո, Հայաստան-Պորտուգալիա, Մանչեսթեր Յունայթեդ, Մունդիալ-2026, Նունու Տավարեշ, Պորտուգալիայի հավաքական, Ռոբերտո Մարտինես