Պորտուգալիայի հավաքականը տոնել է պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը
Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը J խմբի շրջանակում սեփական հարկի տակ 9:0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին։
«Սելեսաոն» տոնել է պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը` գերազանցելով 28 տարվա վաղեմության ցուցանիշը։
Պորտուգալացիները նախորդ ռեկորդը գրանցել էին Եվրո-1996-ի որակավորման փուլում, երբ 1994 թ. դեկտեմբերի 18-ին 8:0 հաշվով հաղթեցին Լիխտենշտեյնին։
Հետագայում Պորտուգալիան ևս երկու անգամ կրկնել է այդ ռեկորդը և 8:0 հաշվով առավելության հասնել նույն Լիխտենշտեյնի (Եվրո-2000-ի որակավորման փուլ, 1999 թ. հունիսի 9) և Քուվեյթի (ընկերական հանդիպում, 2003 թ. նոյեմբերի 19) նկատմամբ։
Հավելենք, որ Եվրո-2024-ի որակավորկան փուլի J խմբում Պորտուգալիայի հավաքականը հաղթել է անցկացրած բոլոր 6 խաղերում և, 24 միավորով, գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Եվրո-1996, Եվրո-2000, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Լիխտենշտեյն-Հայաստան, Լյուքսեմբուրգի հավաքական, Պորտուգալիայի հավաքական