Պորտուգալիայի դատախազությունը հետաքննում է Միլիտաոյի` Պորտուից Ռեալ տեղափոխությունը
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Պորտուգալիայի դատախազությունն սկսել է հետաքննել «Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոյի` «Պորտուից» մադրիդյան ակումբ տեղափոխությունը։
Պետական մարմինը գործն ուսումնասիրում է կապված 9,72 մլն եվրո գումարի հետ, որը, որպես փոխհատուցում, տրվել է Միլիտաոյի գործակալներին, ովքեր նպաստել են բրազիլացի ֆուտբոլիստի` «արքայական» ակումբ տեղափոխությանը։
Բանն այն է, որ 2018 թվականին «Պորտուն» Միլիտաոյի տրանսֆերային իրավունքների 90%-ը բրազիլական «Սան Պաուլոյից» գնել է 8,5 մլն եվրոյի դիմաց, իսկ հաջորդ տարի 50 մլն եվրոյով «Ռեալը» գնել է նրա ամբողջական տրանսֆերը, սակայն պորտուգալական ակումբն ստացել է միայն 38.16 մլն եվրո։
Ինչպես տեղեկացնում է պորտուգալական Publico թերթը, այդ գումարի 20%-ն ստացել են երկու գործակալներ, ինչի հետևանքով էլ հետաքննությունն է ընթանում։
Խոսքը Ջուլիանո Բերտոլուչիի և Բրունու Մասադուի մասին է։ Նրանք այն չորս պորտուգալացիների թվում են եղել, ովքեր ոստիկանական գործողության ժամանակ ձերբակալվել են, որոնց պատճառով «Բենֆիկայի» նախագահ Լուիշ Ֆելիպե Վիեյրուն վերջերս հրաժարական տվեց։
Բացի դրանից, դատախազությունը հետաքննում է նաև Միլիտաոյի` «Սան Պաուլոյից» «Պորտու» տեղափոխությունը։ Այդ տեղափոխության գլխավոր դերակատարներից մեկը պորտուգալացի գործարար Պեդրու Պինյուն է, ով սերտ կապեր ունի «վիշապների» նախագահ Խորխե Նունու Պինտու դա Կոստայի հետ։ Վերջինս մեղադրվում է ամիսներ առաջ TVI հեռուստաընկերության օպերատորի վրա հարձակման համար։
հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից և մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է 41 հանդիպում` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդեր Միլիտաո, Պորտու, Ռեալ Մադրիդ, Սան Պաուլո, տրանսֆերներ