Պոչետինո․ «Այժմ չէի ասի, թե ավելի լավ է աշխատեմ ֆերմայում, քան մարզեմ Բարսելոնան»
«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն բացատրել է, թե ինչու է 2018 թվականին նշել, որ ավելի լավ է Արգետնինայում աշխատի ֆերմայում, քան թե մարզի «Բարսելոնան»։
«Այժմ կբացատրեմ, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Այդ տարի ես գտնվում էի Բարսելոնայում և բարերից մեկում հանդիպեցի «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին։ Մենք ողջյունեցինք միմյանց, քանի որ մեր երեխաները նույն դպրոցն են հաճախում։
Այդտեղից էլ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե մենք բանակցում ենք՝ ստեղծելով տարբեր բամբասնքներ, այդ պատճառով շատ վճռական եմ պատասխանել, սակայն չէի ցանկանում անհարգալից վերաբերմունք ցույց տալ «Բարսելոնային»։ Կարող էի այլ կերպ արտահայտվել։
«Էսպանյոլի» շնորհիվ ես անուն եմ ձեռք բերել, սակայն ես մեծամիտ չեմ և չեմ սիրում նման արտահայտություններ թույլ տալ։ Հնարավոր է՝ այժմ չեմ ասի, որ ավելի լավ է աշխատեմ ֆերմայում, քան մարզեմ «Բարսելոնան», քանի որ կայնքում ոչինչ բացառված չէ»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է El pais-ը։
Հիշեցնենք, որ Մաուրիսիո Պոչետինոն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Բարսելոնայի» քաղաքային մրցակցի՝ «Էսպանյոլի» կազմում։ Արգենտինացի մարզիչը ֆուտբոլային կարիերայի ընթացքում երեք անգամ տեղափոխվել է «Էսպանյոլ»՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 281 հանդիպում։
# Բարսելոնա, Էսպանյոլ, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Մաուրիսիո-Պոչետինո