Պոչետինոն խոսել է Մեսսիին փոխարինելու մասին
Լիգա 1-ի 6-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Լիոնի» նկատմամբ։
Փարիզյան ակումբի կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Լեո Մեսսին, ով, սակայն, 76-րդ րոպեին փոխարինվեց` դաշտում տեղը զիջելով Աշրաֆ Հակիմիին։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Մաուրիսի Պոչետինոն խոսել է արգենտինացի ֆուտբոլիստին փոխարինելու մասին.
«Բոլորն են տեղյակ, որ մենք բազմաթիվ հիանալի ֆուտբոլիստներ ունենք։ Մենք ընտրություն կատարում ենք նախքան դաշտ դուրս գալը, այնուհետև խաղի ընթացքում մտածում ենք, ինչը կլինի լավագույնը թիմի և առանձին ֆուտբոլիստի համար։
Ժամանակ առ ժամանակ որոշումները լինում են ճիշտ են, որոշ դեպքերում` սխալ, սակայն հենց դրա համար է մարզիչը գտնվում պահեստայինների նստարանին, որպեսզի կայացնի որոշումներ։ Այդ ամենը կարող է որևէ մեկին դուր գալ, իսկ մյուսին` ոչ։
Ես Լեոյին հարցրի` ինչպե՞ս նա իրեն զգում։ Նա ասաց, որ որևէ խնդիր չկա»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին փոխարինման դրվագում չի սեղմել Մաուրիսիո Պոչետինոյի ձեռքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշրաֆ Հակիմի, Լեո Մեսսի, Լիգա-1, Լիոն, Մաուրիսիո-Պոչետինո, ՊՍԺ