Պոչետինոյի ղեկավարությամբ ՊՍԺ-ն երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում
Պոչետինոյի ղեկավարությամբ ՊՍԺ-ն երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում՝ այս անգամ Լիգա 1-ի 20-րդ տուրի շրջանակում նվազագուն՝ 0։1 հաշվով հյուրընկալվելիս առավելության հասնելով «Անժերի» նկատմամբ։
Ամբողջ խաղի ընթացքում Ֆրանսիայի չեմպիոններն ունեին տարածքային զգալի առավելություն (38% – 62%), սակայն դեպի դարպասն ուղղված հարվածների (11 – 12) և դարպասին կատարված հարվածների (4 – 3) առումով գրեթե հավասար պայքար էր ընթանում։
Այնուամենայնիվ, Պոչետինոյի սաներին հաջողվեց ցույց տալ իրենց բարձր կարգը․ խաղի 70 րոպեին փարիզեցիները կարողացան գոլ խփել և մինչև խաղավարտ պահպանել նվազագույն հաշվով առավելությունը։ Գոլն իր ակտիվում գրանցեց պաշտպան Լայվին Կուրզավան։
Այս հաղթանակից հետո «ՊՍԺ»-ն վաստակեց 42 միավոր և հանգրվանեց Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ «Անժերը» մնաց նախապես վաստակած 30 միավորով, որին համապատասխանում է 7-րդ հորիզոնականը։
«ՊՍԺ» տեղափոխվելու պահից ի վեր՝ սա արգենտաինացի մասնագետի 4-րդ հանդիպումն է և երրորդ հաղթանակն անընդմեջ։ Միայն մեկնարկային խաղում 48-ամյա մարզչի սաները չկարողացան կոտրել «Սենտ Էտիենի» դիմադրությունը (1:1):
# Անժեր, Լայվին Կուրզավա, Լիգա-1, Մաուրիսիո-Պոչետինո, ՊՍԺ, Սենտ-Էտիեն